Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 56451

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 56451
11.10.2020 | 14:19

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 715-ով՝ հասնելով 56451-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 53-ով և հասել 45824-ի, իրականացվել է 3366 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 325894-ի:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 84 (կին), 60 (տղամարդ), 70 (տղամարդ) և 74 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1323-ի: Բուժվում է 9304 մարդ:

Դիտվել է՝ 3425

Մեկնաբանություններ